[թարմացում] Լիբանանում Իրանի դեսպանատան մոտ պայթյուն է գրանցվել. կան զոհեր

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ Իրանի իսլամական հանրապետության դեսպանատան մոտ, նոյեմբերի 19-ին պայթյուն է գրանցվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 7 հոգի, պայթյունի ուժգնությունից ավերվել է շուրջ 6 կառույց։

Լուսանկար՝ Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ պայթյունի վայրից

Լուսանկար՝ Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ պայթյունի վայրից

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ կա պայթյունի պատճառների երկու վարկած. կամ անհայտ անձանց կողմից դեսպանատունը հրթիռակոծվել է կամ էլ դեսպանատան մուտքի մոտ ավտոմեքենա է պայթեցվել։

 

Լուսանկար՝ Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ պայթյունի վայրից

Պաշտոնական հայտարարություններ այս պահի դրությամբ դեռ չկան։

Նկատենք, որ Իրանի դեսպանատունը տեղակայված է Բեյրութի այն հատվածում, որտեղ մեծ թիվ են կազմում շիա «Հըզբոլլլահ» շարժման համախոհները։

[թարմացում] Բեյրութում կրկնակի պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ոչ այնքան հայտնի «Աբդուլլա Ազզամի բրիգադ» զինյալների խմբավորումը։ Նրանք հայտարարել են՝ Իրանի ու «Հըզբոլլահի» դեմ ահաբեկչությունները կշարունակվեն այնքան, մինչև Իրանը չհրաժարվի Բաշար Ասադին պաշտպանելու քաղաքականությունից։

Նշենք, որ մինչ այս հայտարարությունը Իրանի ԱԳՆ-ն և Իրանի դեսպանը Լիբանանում ահաբեկչության պատասխանատու էին հայտարարել Իսրայելին։

Իսրայելը դեռևս չի արձագանքել։ Այս պահի դրությամբ զոհերի թիվը 23 է։

2009-ին հիմնադրված «Աբդուլլա Ազզամի բրիգադը» համարվում է «ալ Կաիդայի» գաղափարակիցներից մեկը։ Այն ճյուղեր ունի իսլամական տարբեր երկրներում, իսկ կենտրոնը Լիբանանում է։ Նրանք անցյալում ստանձնել են մի քանի ահաբեկչությունների պատասխանատվությունը, այդ թվում՝ 2010-ին փորձել էին պայթեցնել ճապոնական նավթային տանկերը Պարսից ծոցում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *