Ռուսաստանը պատրաստվում է արդիականցնել Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռները

Ռուսաստանը ծրագրում է մինչև 2020 թվականն արդիականացնել կամ նորացնել «Իլ-76» ինքնաթռիների մինչև 70 տոկոսը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Վլադիմիր Դրիկը:

Նա նշել է, որ մինչև 2015 թվականը Ռուսաստանի ամենամասայական ռազմատրանսպորտային «Իլ-76» ինքնաթիռը խորը արդիականացում կանցնի։ Այդ արդիականացում կստանա «Իլ-76ՄԴՄ» ինդեքսը։ Առայժմ հայտնի է, որ այն զինված է լինելու նոր, ավելի խնայող «ПС-90А» շարժիչներով։ Գնդապետը նաև նշել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը գնելու են նաև «Իլ-476» ինքնաթիռներից։ «Իլ-476»-ը «Իլ-76» նոր մոդել է, որում փոխվել է թևի կառուցվածքը և որը զինված է վերոհիշյալ «ПС-90А» շարժիչներով։ Առաջին «Իլ-476»-ի կառուցումն ավարտվել էր նախորդ տարվա դեկտեմբերին, իսկ թռիչքային փորձարկումները նախատեսված է սկսել այս տարի։ Ավելի վաղ Ռուսաստանում կարծիքներ էին հնչել, որ ռազմաօդային ուժերը կարող են գնել մինչև 100 «Իլ-476»։

Ավելացնենք, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը շահագործում են մոտ 210 «Իլ-76» տիպի ինքնաթիռ։ Ընդհանուր առմամբ այդ ինքնաթիռներից արտադրվել է ավելի քան 900 միավոր։

Նշենք նաև, որ Հայաստանի ռազմաօդային ուժերի կազմում կան 3 «Իլ-76» ինքնաթիռներ, բացի այդ մեծ թվով այդպիսի ինքնաթիռներ օգտագործում են հայկական տարբեր մասնավոր ավիաընկերություններ։

Աղբյուրը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *