Հնդկաստանը ռադիոէլեկտրոնային պայքարի նոր միջոց է ստեղծում

Հնդկաստանի` Պաշտպանության հետազոտությունների և մշուկումների կազմակերպությունը(DRDO) նպատակ ունի ստեղծել ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) նոր միջոց` անօդաչու թռչող սարքերի, ինքնաթիռների և արբանյակների վրա տեղադրելու համար: DRDO-ի ներկայացուցիչների խոսքերով` նոր սարքը հնարավորություն կտա «հետևել» հակառակորդի սահմանից այն կողմ կատարվող գործողություններին:

Ցամաքային և ծովային տեղակայման ՌԷՊ միջոցը գործողության սահմանափակ շառավիղ ունի, որը չի անցնում 10-20 կմ-ը:

Առաջիկա 10 տարում Հնդկաստանը մտադրված է իր բոլոր զորքերը սպառազինել ռադիոէլեկտրոնային պայքարի նոր միջոցով, որի ընդհանուր արժեքը կկազմի 250 մլրդ ռուփի (5 մլրդ դոլար):

Արդիականացման շրջանակներում ծրագրվում է վերասպառազինել հնդկական МиГ-29, Су-30МКИ կործանիչները և դեռևս արտարդության փուլում գտնվող հնդկական կործանիչները:

Bharat Electronics Limited ընկերության ներկայացուցչի խոսքերով` ընկերությունը ստացել է 6 մլրդ ռուփիի պատվեր` հսկման ափային կայաններ կառուցելու համար: Նրանցից 10-ը կտեղակայվի մարտի վերջին` Հնդկաստանի արևմտյան ափին և ևս 36-ը` սահմանի այլ հատվածներում:

DRDO-ն նաև մշակում է հատուկ ռադար, որը ծրագրվում է փորձարկել Dornier ինքնաթիռների վրա:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2012-2013թթ. Հնդկաստանը կավարտի երկու փորձարարական հրաձգարանների կառուցումը, որտեղ կզբաղվեն նոր զենքի մշակմամբ և անօդաչուների փորձնական թռիչքներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *