Թուրքիայի և Հունաստանի զինված ուժերի զինծառայողներից կազմված թիմերի միջև բասկետբոլի մրցումներ են անցկացվել։
Մրցումներն անցկացվել են թուրքական Իզմիր (Զմյուռնիա) քաղաքում նոյեմբերի 11-ից 14-ը, իսկ որպես կազմակերպիչ է հանդես եկել Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Թուրքական և հունական բասկետբոլի թիմերը կազմված են եղել տարբեր զորատեսակներ ներկայացնող սպաներից և ենթասպաներից։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը չի ներկայացնում, թե որ թիմն է ավելի հաջող հանդես եկել և հաղթող ճանաչվել։
Նշենք, որ Հունաստանն ու Թուրքիան տարածքային վեճեր ունեն Էգեյան ծովի մի շարք կղզիների վերաբերյալ։ Աթենքի և Անկարայի հարաբերությունները վերջին մի քանի տասնամյակներին մշտապես լարված են, ինչը մեծապես կապված է նաև Կիպրոսի խնդրի, Թուրքիայում հույն համայնքի դեմ բռնաճնշումների քաղաքականության հետ։
Թուրքիան 1974 թվականին բռնազավթել է Կիպրոս կղզու հյուսիսային հատվածը և այն պահում է օկուպացիայի տակ մինչ օրս։