ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն։
Նոյեմբերի 19-ին Վիեննայում կայանալու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի հետ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։