Ադրբեջանի ներքին զորքերը նոր հրամանատար ունի

Նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի տարբեր գերատեսչություններում կադրային կտրուկ փոփոխություններ են: Այս անգամ նշանակվել է ՆԳՆ ներքին զորքերի նոր հրամանատար՝ Շահին Իսքենդեր օղլու Մամեդովը:

Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ

Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ

Նոյեմբերի 15-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է շրջանառվող լուրերը ՆԶ նոր հրամանատար նշանակվելու վերաբերյալ:
Ներքին զորքերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Շահին Մամեդովի մասին քիչ բան է հայտնի. նա նախկինում պաշտոնավարել է որպես ներքին զորքերի շտաբի պետի տեղակալ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով Ադրբեջանի ՆԶ արդեն նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նշանակվեց պաշտպանության նախարար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *