Իսրայելն արդիականացնում է իր Skylark I LE անօդաչու թռչող սարքերը

Իսրայելական Elbit Systems ընկերությունը սկսել է Skylark I LE փոքր չափերի հետախուզական անօդաչու թռչող սարքերի արդիականացման գործընթացը։ Արդիականացումը կատարվում է Իսրայելի ՊՆ-ի առաջադրած պայմաններով։

 

Skylark I LE փոքր չափերի հետախուզական անօդաչու թռչող սարք

Skylark I LE փոքր չափերի հետախուզական անօդաչու թռչող սարք

Flightglobal առցանց պարբերականի հաղորդած տվյալներով՝ արդիականացված ԱԹՍ-ների մի քանի նմուշներ արդեն տրամադրվել են Իսրայելի ԶՈւ-ին։ Elbit Systems-ից տեղեկացնում են, որ կատարված փոփոխությունները չի կարելի անվանել լիարժեք արդիականացում, սակայն դրանք առավել արդյունավետ են դարձրել անօդաչու սարքի աշխատանքը։

Skylark ԱԹՍ-ում արված փոփոխությունների քանակն ու տեսակը չեն հստակեցվում։

Հավելենք, որ Skylark I ԱԹՍ-ն արձակվում է ձեռքով, Իսրայելի ԶՈւ-ն այն կիրառում է հիմնականում հրետանային ստորաբաժանումներում՝ ավելի քան 60 կմ հեռավորության վրա թիրախներ հայտնաբերելու ու դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու նպատակով։ ԱԹՍ-ի տեսախցիկը թույլ է տալիս ցերեկային ու գիշերային ժամերին հայտնաբերել և հետևել անշարժ ու շարժվող թիրախներին։

Skylark I–ի առավելագույն թռիչքային զանգվածը 7.5 կգ է, այն ունակ է օդում մնակ մինչև 3 ժամ, հետախուզություն կատարել մինչև 4.6 հազար մ բարձրության վրա։ Օգտակար բեռնվածության կազմում ընդգրկված են գունավոր պատկեր նկարող տեսախցիկը, որն աշխատում է լավ լուսավորության դեպքում, ինչպես նաև ջերմացույցի և լազերային լուսավորման համակարգերը։ ԱԹՍ-ն առաջին անգամ ներկայացվել է Փարիզի ցուցահանդեսին 2003-ին։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *