ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալում երեկ` փետրվարի 20-ի առավոտյան, ԼՂՀ զորամասերից մեկի շարքային զինծառայող է մահացել: ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնից Razm.info-ին տեղեկացրեցին, որ մահացած զինվորը Նարեկ Արթուրի Մարտիրոսյանն է:
Նա հոսպիտալ էր ընդունվել «երկկողմանի օջախային թոքաբորբ, ձախակողմյան էքսուտատիվ պլևրիտ, անբավարար շնչառություն» ախտորոշմամբ:
ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Մերի Սարգսյանը տեղեկացրեց, որ փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Razm.info-ն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած զինծառայողի հարազատներին:
Pingback: Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժություններ: Բողոքի նոտա` Թեհրանից Բաքվին. օրվա ամփոփում | Ռազմ.info
Pingback: Հայ զինծառայողները կմասնակցեն ՀԱՊԿ և հայ-վրացական զորավարժություններին: Ու՞մ դեմ կուղղի Ադրբեջանը իսրայելական զինտեխնիկան. օրվա ամփոփում