Զորավարժություններ` մի շարք պետություններում: Սիրիայում թուրք հատուկջոկատայիններ են ձերբակալվել. օրվա ամփոփում

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել է է Զինված ուժերի ղեկավար կազմի եռօրյա օպերատիվ հավաքը: Իրանը հերթական զորավարժություններն է անցկացնում` միաժամանակ ծրագրելով նորերը, իսկ Սիրիայում իրավիճակը ոչ միայն լարվում է, այլև ընդդիմությունը օգնական ուժ է ստանում դրսից:

  • Այսօր մեկնարկել է ԶՈՒ ղեկավար կազմի եռօրյա օպերատիվ հավաքը, որին մասնակցում են նաև այլ ուժային կառույցների ներկայացուցիչները:
  • 8 տարի առաջ` 2004թ.-ի փետրվարի 19-ին  քնած ժամանակ Հունգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարվեց 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: 
  • ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ԼՂ-ում և Ադրբաջանում գտնվող ռազմագերիներին: 

Միջազգային լուրերը հայկական մամուլում

Սիրայում իրավիճակը գնալով լարվում է, իսկ ընդդիմությունը` հատուկ ջոկատայինների տեսքով պարբերաբար օգնություն է ստանում դրսի ուժերից: Սիրիայի իշխանությանն էլ աջակցում է Իրանը, այս անգամ արդեն խափանելով ընդդիմության հաղորդակցման կապուղիները:

  • Մոտ 11 հազ գրոհային Հորդանանի հյուսիսում գտնվող ռազմականացված գոտում հատուկ նախատարստություն է անցնում: Նրանք կտեղափոխվեն Սիրիա, երկրի իշխանությունների դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով:
  • Սակայն, արդեն իսկ այսօր Սիրայի տարածքում են այլ հատուկջոկատայիններ. սիրիական բանակը ձերբակալել է վերցրել 50 թուրք հետախույզ զինվորականների, որոնք ռազմական գործի հմտություններ են սովորեցրել սիրիական ընդդիմության մարտական խմբավորումներին:
  • Սիրիայի ափերի մոտ գտնվող իրանական նավերում տեղադրված են խլացնող ռազմական արբանյակային սարքեր, որոնք, ըստ լրատվամիջոցների, աշխատելու են սիրիացի ընդդիմադիրների կապի հաճախականությունների վրա խափանումներ մտցելու համար:
  • Մարտի 21-ից հետո Իրանն ու Օմանը ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Նշենք, որ ռազմածովային զորավարժություններն Իրանի համար պարբերական բնույթ են կրում և պայմանավորվում են նրա ափերի մոտ տեղակայված ամերիկյան և Եվրոպական զինտեխնիկայի առկայությամբ ու այդ երկրի շուրջ լարվածության մեծացմամբ: Արդեն իսկ այսօր Իրանում մեկնարկել են հակաօդային պաշտպանության խոշոր զորավարժությունները:
  • Իսկ ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Ֆաթեմե Ալիան` արձագանքելով Ադրբեջանում իրանցի լրագրողների ձերբակալության փաստին,ասել է. «Ադրբեջանի սատանայությունն անպատասխան չի մնա. Իրանի պատասխանը կլինի կտրուկ»:

Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության մեծացմանն է անդրադարձել հայ վերլուծաբանը` ներկայացնելով դրա հիմքերն ու անցած փուլերը, որոնք կարգավորման դեռևս ոչ մի հեռանկար չունեն:

  • Միջադեպ է տեղի ունեցել ադրբեջանական բանակում: Ադրբեջանցի զինծառայողը կրակել է համածառայակցի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս ոտքից վիրավորվել է:
  • Ադրբեջանի ԶՈՒ ռազմաօդային ու ցամաքային զորքերը հայ-ադրբեջանական սահմանին հերթական զորավարժություններ են անցկացնում:

Զորավարժություններ են անցկացվում նաև Հվ և Հս. Կորեաների սահմանին: Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը Հյուսիսային Կորեայի հետ սահմանի մերձակա հատվածում սկսել են մեծածավալ զորավարժություններ` բնակչությանը հորդորելով այդ ընթացքում պատսպարվել թաքստոցներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *