Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ՝ թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունում։ Թուրքիան դիմել է ՆԱՏՕ-ին Փեթրիոթ ՀՕՊ կայանների տեղակայումը երկարաձգելու համար դիմել է ՆԱՏՕ-ին։ Ռուսական ինքնաթիռը՝ թուրքական օդային սահմանին։
” Թուրքիան դիմել է ՆԱՏՕ-ին` երկրի տարածքում «Փեթրիոթ» հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման ժամկետները ևս մեկ տարով երկարաձգելու համար։ Թուրքիան իր խնդրանքը փորձել է հիմնավորել Սիրիայից սպասվող հնարավոր վտանգով։ Ռազինֆոն վերլուծում է իրավիճակը։
” Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները նոյեմբերի 12-ին միասին այցելել են թուրքական ԹԱԻ ընկերություն, որտեղ ծանոթացել են թուրքական առաջին ուսումնական ինքնաթիռին, առաջին հարվածային ուղղաթիռին և այլ ռազմական արտադրանքի։
” Ճապոնիան և Թուրքիան բանակցություններ են վարում Թուրքիայում հիմնական մարտական տանկերի համար շարժիչների համատեղ արտադրություն հիմնելու վերաբերյալ։ Թուրքիայում ճապոնական կողմի մասնակցությամբ արտադրված շարժիչները նախատեսված կլինեն ներկայում փորձարկումների վերջին փուլն անցնող թուրքական առաջին հիմնական մարտական տանկի՝ Ալթայի համար։
” Թուրքիայի, Պակիստանի և Աֆղանստանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ Անկարայում նոյեմբերի 18-ին համատեղ զորավարժություն է սկսվելու, որի ժամանակ ուշադրություն է դարձվելու նաև համակարգիչներով աշխատանքին։ Վարժանքները տևելու են մինչ նոյեմբերի 22-ը։
” Ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռը կրկին թռիչք է կատարել Թուրքիայի սևծովյան ափերից ոչ հեռու, իսկ թուրքական կողմն անմիջապես օդ է բարձրացրել F-16 կործանիչներ։ Այս անգամ ռուսները հետախուզություն են իրականացրել Թուրքիայի հյուսիսային հատվածում նոյեմբերի 9-ին։
http://www.youtube.com/watch?v=gb3M1D9YJqs
Ռազմաշաբաթը նաև