Су-25-երը կվերածվեն նոր հնարավորություններով գրոհիչների

ՌԴ Ռազմաօդային ուժերը ծրագրում են զանգվածային կերպով արդիականացնել Су-25-երի ողջ զինանոցը և մինչև 2020թ. ունենալ նոր հեռանկարային գրոհիչ ինքնաթիռ: Ներկա պահին ՌԴ ԶՈՒ-ն արդիականացրել են ավելի քան 30 հատ Су-25 և մինչև 2020թ. նպատակ ունեն շուրջ 80 մեքենա արդիականացնել մինչև Су-25СМ տարբերակի: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ գնդապետ Վլադիմիր Դրիկը:

«Су-25СМ-ը Су-25-ից տարբերվում է զինման լայն հնարավորությամբ: Արդիականացումը վերաբերում է կապի համակարգին, ռադիոլոկացիոն սարքավորմանը և նշանանավիգացիոն համակարգին: Ինքնաթիռի «կյանքի ժամկետը»  երկարելու է երկու, իսկ արդյունավետությունը` 4 անգամ»,- հայտնել է Դրիկը:

Նա նաև հավելել է, որ նոր հեռանկարային գրոհիչը ՌԴ ՌՕՈՒ կմատակարարվի 2020-ական թվականներին:

Су-25СМ-ի հիմքի վրա ստեղծված նոր ինքնաթիռն ի զորու կլինի օգտագործել նախորդի ողջ կարողությունները: Բացի վերոնշյալ հնարավորություններից` նոր ինքնաթիռը օժտված կլինի քիչ տեսանելիությամբ և կարող է վայրէջք կատարել ցանկացած թռիչքուղու վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *