ԱԹՍ-ները կարող են վայրէջք կատարել տախտակամածին

Իսրայելական Myoffe Aero Engineering-ը հրապարակել է ծանր` ինքնաթիռանման Անօդաչու թռչող սարքերը(ԱԹՍ) նավի տախտակամածին նստեցնելու նոր համակարգի առաջին դետալները: 

Համակարգը կառուցված է հետևյալ սկզբունքով` ԱԹՍ-ն թռիչքի ընթացքում բաց է թողնում մալուխը, որի ծայրը ամրացվում է նավի հատուկ հատվածին: Դրանից հետո ԱԹՍ-ն սկսում է վայրէջքի մանևրել` մինչև կհայտնվի տախտակամածին:

Ընկերության սեփականատեր Մեյր Յոֆը հայտնել է, որ «ճշգրիտ թռիչքի և վայրէջքի» նման համակարգը հատուկ նախատեսված է մեծ հեռավորության թռիչքից առաջ օգտագործման համար, որը ԱԹՍ-ի թևերի մեծ բացվածքի պատճառով լրացուցիչ միջավայր է պահանջում:

Նոր համակարգը հնարավորություն կտա տախտակամածին ինքնաթիռներից բացի նաև ծանրաքաշ ԱԹՍ-ներ նստեցնել: Դրանից են` «Ջեներալ ատոմիկս» ընկերությա արտադրության  MQ-1 «Պրեդեյտորը», «Էլբիտ սիստեմսի»` «Հերմես-900»-ը և «Աէրոսպեյս ինդաստրիզի»` «Հերոն-1»-ը: Համակարգի ոչ մեծ զանգվածը ապահովում  է նրա կայությունը փոթորկված ծովի վրա:

Տախտակամածից ԱԹՍ-ն կարող է օդ բարձրանալ օդամղիչ սարքի միջնորդությամբ, որն օրինակ կարող է ներառվել վերադարձի և վայրէջքի համակարգում, կամ էլ հրթիռային արագացուցիչի միջոցով, որը լրացուցիչ կերպով կնվազեցնի տախատակամածի վրա ԱԹՍ-ի կայանման համար անհրաժեշտ տարածքի մակերեսը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *