Պաշտպանության բանակի զորավարժությունների շրջանակում նախատեսվում է անցկացնել նաև տանկային բիաթլոն, որը կլինի առաջին նմանատիպ փորձը Հայաստանում:
Արցախում ընթացող խոշոր զորավարժություններին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Տանկային բիաթլոնը վերջին շրջանում ակտիվորեն կիրառվում է Ռուսաստանի զինված ուժերում: ՀՀ զինված ուժերը նույնպես մասնակցել են Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումների, սակայն Հայաստանի տարածքում դեռևս նման մրցույթ չի անցկացվել:
Առաջիկայում Ռազմինֆոն անմիջապես զորավարժությունների վայրից կփոխանցի բոլոր մանրամասները:
Հիշեցնենք, որ ռուսական բանակում հաճախ կազմակերպվող տանկային բիաթլոն ուսումնական վարժանքը ենթադրում է զանազան խաչընդոտների հաղթահարում և տարբեր զինամթերքներով 0,9-2,2 կմ հեռավորության վրա 3 տարբեր թիրախների խոցում։ Ամեն մի վրիպման դեպքում անձնակազմը տանկով պետք է տուգանային շրջան կատարի՝ 0,5 կմ երկարությամբ։ Հաճախ այս կանոնները որոշակի փոփոխությունների են ենթարկվում։
Pingback: Առաջին անգամ Հայաստանում անցկացվում է տանկային բիաթլոն | armday