Կոնգոյի իշխանությունները խաղաղություն չեն կնքել զինյալների հետ

Կոնգոյի դեմոկրատական հանրապետության իշխանությունները հրաժարվել են խաղաղության պայմանագիր ստորագրել M23 զինյալների խմբավորման հետ, որն ընդունել է իր պարտությունը կառավարության դեմ պայքարում։ Իշխանությունները պնդում են, որ համաձայնագիրը պետք է ունենա հռչակագրի անուն և բնույթ։

Կոնգոյի M23 խմբավորման զինյալներ

Կոնգոյի M23 խմբավորման զինյալներ

Ինչպես հաղորդում է «ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը, համաձայնագրի կնքման արարողությունը պետք է որ կայանար նոյեմբերի 11-ին Ուգանդայում, որտեղ էլ պատսպարվում են զինյալները։ Կոնգոյի իշխանության ներկայացուցիչները չեն ներկայացել դահլիճ։ Իշխանությունը ներկայացնող Լամբերտե Մենդեի խոսքերով՝ ուգանդական կողմը, որը միջնորդ է բանակցություններում, սխալ եզր է ընտրել՝ անվանելով ստորագրվելիք փաստաթուղթը «համաձայնագիր»։ Մենդեն հավաստիացրել է, որ Կոնգոն կստորագրի այն միայն հռչակագրի տեսքով։

Նշենք, որ 2013-ի նոյեմբերի սկզբին M23 զինյալների խմբավորումն ընդունել է իր պարտությունը Կոնգոյի իշխող վարչակազմի դեմ պայքարում՝ խոստանալով լիովին դադարեցնել զինված պայքարն ու կենտրոնանալ քաղաքական ասպարեզում արդյունքներ գրանցելու վրա։

Հավելենք, որ զինյալները սկսել էին պայքարն իշխանության դեմ դեռևս 2012-ին։ Կառավարությունը վկայում էր, որ զինյալներն աջակցություն ունեն դրսից, հատկապես՝ հարևան Ուգանդայից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *