ԱՄՆ-ի բանակն ամերիկյան «Prioria Robotics» ընկերության հետ կնքել է մի քանի պայմանագիր, ըստ որի` բանակին տրամադրվելու է Maveric («Մավերիք») փոքր չափերի անօդաչու թռչող սարք։ Պայմանագրի արժեքը 4.5 մլն ԱՄՆ դոլար է։ ԱՄՆ բանակի փորձարկումների գնահատման վարչությունն արդեն իսկ այս ԱԹՍ-ների օգտագործման արտոնագրման գործընթաց է իրականացրել։
Այս մասին հայտնումէ «Defense News» ռազմական լրատվակայքը։
The Gainesville Sun-ի տվյալներով՝ ամերիկյան բանակին է փոխանցվելու 36 միավոր ԱԹՍ և 12 ցամաքային կառավարման կայան։
Նշենք, որ «Մավերիք» տեսակի անօդաչու թռչող սարք ԱՄՆ-ն առաջին անգամ է գնում։ Նախկինում ամերիկյան զինվորականներն օգտագործում էին ձեռքով կառավարվող Dragon Eye, Puma, Raven և Switchblade փոքր անօդաչու թռչող սարքերը։
«Մավերիք» ԱԹՍ-ն կարող է թռչել 50կմ/ժ արագությամբ մինչև 7.6 հազար մետր բարձրության վրա։ Սարքը օդում կարող է մնալ մինչև 75 րոպե։
«Մավերիք» ԱԹՍ-ն հագեցած է ցերեկային և գիշերային հետախուզության համակարգերով, ինչպես նաև իմպուլսային ինֆրակարմիր սենսորներով։ Սարքը հնարավոր է տեղադրել հատուկ տուբուսի մեջ։ Թռիչքից առաջ անհրաժեշտ չէ սարքը հավաքել։ ԱԹՍ-ն հնարավոր է նաև աշխատեցնել ձեռքով։