Ռուսաստանը արդիականացնում է տանկերը

Հաջորդ շաբաթ ՌԴ Զինված ուժերի տանկերը արդիականացման նպատակով կհանձնվեն «Ուրալվագոնզավոդ»-ին: Այս մասին հենց գործարանում հայտարարել է ՌԴ ՊՆ առաջին տեղակալ Ալեքսանդր Սուխոռուկովը:  Մինչ նման հայտարարությունը` Սուխոռուկովը եղել է գործարանում, ծանոթացել արտադրության ընթացքին և հնարավորություններին:

Նա հայտնել է, որ կնքվելու է եռամյա պայմանագիր, որը պատվիրատուին և արդիականացնողին հնարավորություն կտա ծանոթանալ գործի ծավալներին և իրականցման որակին: Հաջորդ շաբաթվանից սկսած` մինչև ամսվա վերջ ԶՈՒ-ից տանկերը կտեղափոխվեն գործարան: Իսկ արդիականացման և վերանորոգման պահանջների աստիճանով պայմանավորված` նորացված տանկերը զորքեր կվերադարձվեն 2013թ. փետրվարին:

«Կարծում եմ, որ երբ հաջորդ տարի ստանանք արդիականացված տեխնիկայի առաջին օրինակները և դրանք անցնեն պետական փորձարկումներ և վերաընդունվեն Զինված ուժեր` «Որալվագոնզավոդը» կսկսի նաև զբաղվել ԶՈՒ-ի համար ոչ թե զինտեխնիկայի արդիականացմամբ, այլ, այս դեպքում, տանկերի արտադրությամբ»,- եզրափակել է Սուխոռուկովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական բանակի ղեկավարությունը հայտարարել էր, որ հինգ տարով դադարեցնում է զրահատեխնիկայի գնումը: ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը նշել էր, որ զինվորականները 5 տարի հետո հուսով են ստանալ սկզբունքորեն նոր սպառազինության տեսանկեր, ինչը թույլ կտա դադարեցնել խորհրդային սպառազինության նորոգումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *