Ֆիլիպիններին օգնության է մեկնում նաև ամերիկյան ավիակիրը

Միացյալ Նահանգները ուժեղ թայֆունի հետևանքները վերացնելու համար Ֆիլիպիններ է ուղարկել «Ջորջ Վաշինգթոն» ավիակիրը, ինչպես նաև այլ տեսակի նավեր։

«Հայան» անունը կրող թայֆունի հետևանքով Ֆիլիպիններում բարդ է իրավիճակ է ստեղծվել, և պետությունը շտապ օգնության կարիք ունի։

«Ջորջ Վաշինգթոն» ավիակիր

«Ջորջ Վաշինգթոն» ավիակիր

ԱՄՆ-ն Ֆիլիպինյան կղզիների ափեր է ուղարկել «Ջորջ Վաշինգթոն» ավիակիրը, որում կա 5000 հոգանոց անձնակազմ և 80-ից ավել ինքնաթիռ։ Բացի այդ, Ֆիլիպիններ են ուղևորվում մեկ ականակիր նավ, մեկ բեռնատար ինքնաթիռ, ևս երկու ամերիկյան նավ։ Սպասվում է, որ նավերի խումբը թայֆունից տուժած շրջաններ կհասնի 2-3 օրից, իսկ դրանց  անձնակազմը կօգնի տեղական իշխանություններին բնական աղետի հետևանքների վերացման գործում։

Ֆիլիպիններին օգնություն են ցուցաբերում նաև այլ երկրներ։ Մասնավորապես, Ռուսաստանն այդ երկիր է ուղարկել արտակարգ իրավիճակների նախարարության 2 միավոր Իլ-76 բեռնատար ինքնաթիռներ, որոնք մարդասիրական օգնություն են տեղափոխել։

Հիշեցնենք, որ նոյեմբերին 9-ին Ֆիլիպիններ հասած «Հայան» թայֆունի պատճառով 9 մլն-ից ավել մարդ է տուժել։ Զոհերի թիվն անցնում է 10.000-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *