ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը ժամանել է Ադրբեջան

Ռազմական կրթության գծով ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը նոյեմբերի 11-ին ժամանել է Բաքու՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ կադրային ու կրթական հարցեր քննարկելու։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, մինչև նոյեմբերի 14-ը տևող այցի ընթացքում փորձագիտական խումբը մի շարք հանդիպումներ է ունենալու։

Նշենք, որ խումբը բաղկացած է ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի մասնագետներից։ Նրանք տարին մեկ անգամ այցելում են Բաքու՝ հիմնականում ռազմական կրթության բնագավառում Ադրբեջանի խնդիրները և երկկողմ համագործակցության մանրամասները քննարկելու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *