Իսրայելի համար նախատեսված առաջին M-346 ինքնաթիռը պատրաստ կլինի 2014-ին

Իտալական Alenia Aermacchi ընկերությունը սկսել է M-346 Master ուսումնամարտական ինքնաթիռի հավաքումը, որը նախատեսված է Իսրայելի ռազմաօդային ուժերի համար։

M-346 Master

Սպասվում է, որ Իսրայելի զինված ուժերը կստանան ամբողջովին պատրաստ ինքնաթիռը 2015 թվական ամռանը, փոխանցում է Defense News ռազմական լրատվակայքը։

Պայմանագրով նախատեսված առաջին ինքնաթիռը հավաքման աշխատանքներն իրականացվում են իտալական Վերգոնո քաղաքում։

Ընդհանուր առմամբ, Իսրայելը գնել է 30 միավոր M-346 ինքնաթիռ, որոնք ստացել են Lavi (Լավի, թարգմանաբար՝ առյուծ) անվանումը։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է 2012-ի կեսերին, իսկ գործարքի արժեքը կազմել է 600 մլն ամերիկյան դոլար։ Պայմանագրով իտալական կողմն էլ պարտավորվել է Իսրայելից նույն արժեքի չափով սարքեր, մասեր և տեխնիկա գնել։

Alenia Aermacchi (Ալենիա Աերմակի) ընկերության M-346 Master ուսումնամարտական ինքնաթիռի առավելագույն արագությունն է 1050 կմ/ժ, իսկ թռիչքի հեռավորությունը՝ 1900 կմ։ Ունի 9 կախման կետ՝ մինչև 3 տոննա սպառազինության համար։

M-346 ինքնաթիռներով նախատեսվում է փոխարինել Իսրայելի ռազմաօդային ուժերի Douglas TA4 Skyhawk ինքնաթիռները։

M-346-ի ստեղծման աշխատանքներին մասնակցել է նաև ռուսական Յակովլևի գործարանը, որը, սակայն, ընթացքում դուրս է եկել նախագծից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *