Իրանական ականակիրը և մեկ ուղեկցող նավ Սուեզի ջրանցքով մտել են Միջերկրական ծով

Իրանի երկու ռազմական նավեր Սուեզի ջրանցքով անցել են Միջերկրական ծով: «Հինգշաբթի օրը եգիպտական կողմից թույլտվություն ստանալուց հետո իրանական նավերը` ականակիրը և ուղեկցող նավը, անցել են Սուեզի ջրանցքով»,- «Ռոյթերս»-ին հայտնել է ջրանցքի ղեկավարության անդամներից մեկը:

Աղբյուրը հայտնել է, որ ռազմական նավերն ուղևորվել են Սիրիայի ափերի մոտ: Դամասկոսն ու Թեհրանը 2011թ. պայմանավորվել էին համատեղ ծովային զորավարժություններ անցկացնելու շուրջ:

Վերջին անգամ իրանական նավերը Սուեզի ջրանցքով անցել էին 2011թ. փետրվարին` կրկին ուղևորվելով Սիրիայի ափեր, որն առաջացրել էր Իսրայելի զայրույթը: Իսրայելի ԱԳ նախարարն այդ ռազմական անցումն անվանել էր «սադրանք, որը ցույց է տալիս իրանցիների ինքնավստահության և լկտիության օր-օրի մեծացումը»:

Իրանի նախորդ անցումը լարվածություն էր ստեղծել Թել-Ավիվի և Կահիրեի միջև:

Հիշեցնենք, որ դեռ փետրվարի 10-ին ոչ` պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, Դամասկոսը Թեհրանից 15,000 հատուկ ջոկատայիններ էր խնդրել` երկրում կարգուկանոն հաստատելու համար: Իսկ երեկ` փոտրվարի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հավանություն է տվելՍիրիայի մասին բանաձևին, որով Դամասկոսին կոչ է արվում «անմիջապես վերջ դնել մարդու իրավունքների բոլոր խախտումներին եւ քաղաքացիական անձանց վրա հարձակումներին, ապահովել բնակչության անվտանգությունը, ամբողջությամբ կատարել միջազգային իրավունքով սահմանված պարտականությունները»:

One response to “Իրանական ականակիրը և մեկ ուղեկցող նավ Սուեզի ջրանցքով մտել են Միջերկրական ծով

  1. Pingback: «Երկրապահը հայրենիքի սահմանն է». ՀՀ նախագահ: Կլինի՞ նոր «սառը պատերազմ». օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *