Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 3-9

Նախագահը ստորագրեց զորակոչի և զորացրման հրամանագիրը: ՀՀ ԶՈւ տեսչական խումբը` Թուրքիայում: Ձմեռային քաղաքացիական հագուստ` Ինջիղուլյանին: Զինվորական նոր դատախազ: Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ԱԳ և պաշտպանության նախարարների հետ:

Հետախույզի ընտանիքը

Հետախույզի ընտանիքը

1. Նոյեմբերի 6-ին Սերժ Սարգսյանը ստորագրեց զորակոչի վերաբերյալ հրամանագիր: Նախատեսվում է ձմեռային զորակոչն անցկացնել դեկտեմբեր-հունվար ամիսներին։ Նույն օրը կառավորության նիստի ժամանակ որոշվել է ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, որը պետք է ղեկավարի ձմեռային զորակոչն ու զորացրումը։

2. Նոյեմբերի 5-ից 12-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈu) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի տեսչական խումբը Թուրքիայի տարածքում անցկացնում է հայտարարված վայրերի տեսչություններ։ Տեսչության ընթացքում կստուգվեն պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում։

3. Շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ երևանյան գրասենյակն ընդունել էր Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին: Ռազմինֆոյի հետ զրույցում նրա եղբայրը հավաստել էր, որ Հակոբին ձմեռային քաղաքացիական հագուստ են տվել, նա այլևս Ադրբեջանի ԶՈւ-ի զինվորական համազգեստով չէ:

4. Հայաստանի նախագահի հրամանագրով Արտավազդ Հարությունյանը նշանակվել է զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ՝ փոխարինելով ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ նշանակված Գևորգ Կոստանյանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *