Ռազմաշաբաթ. Թուրքիա. նոյեմբերի 3-9

ՀՀ զինծառայողները՝ Թուրքիայում։ Սիրիա տեղափոխվող քիմիական զենքի տարրեր և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։ Զորավարժություն՝ Սիրիայի ափերից ոչ հեռու։ Ժանդարմը մահացել է ծառայակիցների կրակոցներից։ Հորդանանի հետ համատեղ վարժանքներ։Ռազմինֆոն վերլուծում է մեծ հեռահարության ՀՕՊ համակարգի հետ կապված վերջին զարգացումները։

” Թուրքիայի զինված ուժերի սահմանապահ ստորաբաժանումները նոյեմբերի 7-ին Ադանա նահանգում առգրավել են զենքով լի բեռնատար, որն ուղևորվում էր Սիրիայի հետ սահման, ըստ ամենայնի, զենք տեղափոխելով Սիրիայում գործող խմբավորումների համար։

” Սիրիայի և Թուրքիայի սահմանի մոտակայքում նոյեմբերի 2-ին թուրքական զինված ուժերը կանգնեցրել են դեպի Սիրիա ընթացող ավտոմեքենաներին, որոնցում քիմիական զենքի պատրաստման համար օգտագործվող նյութեր են հայտնաբերվել։

” Թուրքիայում հրամաններին չենթարկվող միկրոավտոբուսը կանգնեցնելու փորձերի ժամանակ ժանդարմները կրակ են արձակել, ինչի հետևանքով սպանվել է ոչ միայն ավտոմեքենայի ուղևորը, այլ նաև զինծառայողներից մեկը։ Դեպքը եղել է Թուրքիայի հարավարևելյան, մեծամասամբ քրդաբնակ Հաքքարի նահանգում նոյեմբերի 6-ի երեկոյան։

” Թուրքիան վերջին շաբաթներին ստիպում էր ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մշտապես իր հասցեին դժգոհություններ հնչեցնել։ Լրջագույն դժգոհությունը կապված էր Անկարայի՝ չինական մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ընտրության հետ։ Ներկայում Թուրքիան կարծես փորձում է որոշակի հետ քայլ անել՝ ակնարկելով, որ մրցավազքը դեռ բաց է, և հաղթողը վերջնականապես որոշված չէ։ Վերլուծում է Ռազմինֆոն։

” Նոյեմբերի 5-ից 12-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի տարածքում անցկացվում են հայտարարված վայրերի տեսչություններ։

” Թուրքիան ընդունել է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ստորաբաժանումների ու ռազմանավերի  մասնակցությամբ ծովային զորավարժությունը, որը կրում է «Արևելյան Միջերկրական ծով-2013» անվանումը։ Սիրիայի ափերից ոչ հեռու անցկացվող զորավարժությունը մեկնարկել է նոյեմբերի 4-ին և շարունակվելու է մինչ նոյեմբերի 16-ը։

” Թուրքիայի և Հորդանանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև զորավարժություն է անցկացվում։ Համատեղ զորավարժությունը մեկնարկել է նոյեմբերի 2-ին և կշարունակվի մինչ նոյեմբերի 9-ը։

” Թուրքիան հերթական անգամ օդ է բարձրացրել ռազմաօդային ուժերի կործանիչները, երբ Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանի մոտակայքում, սիրիական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը թռիչքներ է կատարել։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *