Նոյեմբերի 8-ին Ադրբեջանում կասկածելի միջադեպ է գրանցվել։ Ժամեր առաջ երկրի հարավային Բեյլագանի շրջանում տանկը ներխուժել է ավտոբուսի մարդաշատ կանգառներից մեկը, գետնին հավասարացրել այն, ապա ավտոմեքենաների վրայով անցնելով՝ ընկել ջրանցքը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական virtualaz.org լրատվական կայքը, ներկայացնելով երկու լուսանկար, դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու զինծառայողները, խստիվ արգելել լուսանկարահանում և տեսանկարահանում կատարել։
Ներկա դրությամբ հայտնի չեն միջադեպի պատճառները։ Պարզ չէ նաև՝ կան զոհեր կամ տուժածներ։ Պաշտոնական հայտարարություններ փաստի առնչությամբ դեռևս չեն արվել։
[թարմացում] Բեյլագանի Միլաբադ գյուղում տեղակայված զորամասից տեղեկացնում են, որ ավտոբուսի կանգառը գետնին հավասարեցրած տանկը Տ-72 էր, պատկանում էր հենց զորամասին։ Այն գլխավորում էր «Շահսևան» երկաթգծային կայարանից դեպի Բեյլագան ուղևորվող տանկային շարասյունը։ Ըստ նախնական վարկածի՝ տանկը փորձել է ճանապարհ տալ հանդիպակաց գծով շարժվող ավտոմեքենաներին, սակայն դրա հետևանքով դուրս է եկել ճանապարհից ու ընկել ջրանցքը։ Տանկային շարասյունը շարժվում էր Բաքվից Բեյլագան։
One response to “[թարմացում] Ադրբեջանում տանկը ներխուժել է ավտոբուսների կանգառ (ֆոտո)”