Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հոկտեմբերին 28 մարդ է ձերբակալել

Նոյեմբերի 6-ին հրապարակվել է ընթացիկ տարվա հոկտեմբերին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից սահմանին ձերբակալվածների թիվը։ Ընդ որում, 28 ձերբակալվածներից 2-ը Թուրքիայի, 1-ն Իրանի քաղաքացիներ են։

Ադրբեջանի սահմանապահ զինվորներ

Ադրբեջանի սահմանապահ զինվորներ

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը, ընդհանուր առմամբ 28 ձերբակալվածների շարքում են Ադրբեջանի 11, Ուզբեկստանի 10, Աֆղանստանի 3, Թուքիայի 2, Իրանի 1, Տաջիկստանի 1 քաղաքացիներ։

Հավելենք, որ ցամաքային սահմանը հատելու ժամանակ կանոնների խախտման 10 գրանցված դեպքերի հետևանքով ձերբակալվել է 26 հոգի, Կասպից ծովի սահմանին գրանցված 34 դեպքերի պատճառով՝ 50 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *