«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները՝ հետախույզների տոնին (վիդեո)

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԶՈւ հետախույզներին մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորեցին նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները։ Միջոցառման ընթացքում հայկազունները ցուցադրեցին ձեռնամարտի հնարքներ։ 

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները

Տոնական միջոցառման ժամանակ Արզնի օդանավակայանում «Փոքր Մհեր» կրթահամալիրը ռազմամարզական ծրագրերի շրջանակներում իրականացրեց մարտական ձեռնամարտի պարապմունքներ։ Այս մարզաձևի դինամիկայի և մարտավարության հիմքուն ընկած են մի շարք մարտարվեստների տարրեր։

«Փոքր Մհեր» հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության 2001 թվականի մարտի 31-ի թիվ 276 որոշմամբ։  ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1602-Ն որոշմամբ ստեղծվեց «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը շարունակում է «Փոքր Մհեր» հիմնադրամի կրթական գործունեությունը։

Կրթահամալիրի սաները հայկական բանակի ապագա զինվորներն են։ Նրանց մեծ մասն ուսումն ավարտելուց հետո ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։

One response to “«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները՝ հետախույզների տոնին (վիդեո)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *