Հայաստանի նախագահի հրամանագրով Արտավազդ Հարությունյանը նշանակվել է զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ՝ փոխարինելով ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ նշանակված Գևորգ Կոստանյանին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն հրամանագիրը ստորագրել է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը։