Թայվանը ստացավ Ապաչ ուղղաթիռների նորագույն տարբերակը

Թայվանը Միացյալ Նահանգներից ստացել է «Ապաչ» ուղղաթիռների արդիականացված տարբերակների առաջին 6 միավորը։ Այսպիսով, AH-64E հարվածային ուղղաթիռը, որը ներկայում միայն ԱՄՆ-ի զինված ուժերում է, կլինի նաև թայվանական սպառազինությունում։

AH-64F

AH-64F

Թայվանն ընդհանուր առմամբ պատվիրել է 30 միավոր «Ապաչ» AH-64E, որից 6-ն էլ արդեն ստացել։ Սպասվում է, որ երկրորդ խմբաքանակը կստացվի այս տարվա դեկտեմբերին, իսկ մինչ 2014 թվականի ավարտն ամերիկացիները կփոխանցեն մնացած ուղղաթիռները։

Արդիականացված «Ապաչ» ուղղաթիռների մատակարարումը մաս էր կազմում 2008 թվականին Թայվանի և ԱՄՆ-ի միջև կնքված 6.5 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ ռազմական պայմանագրին, որով ամերիկյան կողմը Թայվանին է փոխանցելու ժամանակակից ռազմատեխնիկա։

Թայվանը լրջագույն ուշադրություն է դարձնում զինված ուժերի սպառազինմանը, քանի որ խնդիրներ ունի Չինաստանի հետ։

Մայրցամաքային Չինաստանը (ՉԺՀ) Թայվանը (ՉՀ) համարում է իր տարածքը, մինչդեռ Թայվանում ՉԺԴ-ի կառավարությունը որակում են որպես անօրինական։

Թայվանը խոշոր գումարներ է ծախսում սպառազինության վրա, ինչպես նաև դաշնակցային հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ, ինչն էլ թույլ է տալիս դիմակայել Պեկինի փորձերին՝ Թայվանն ընդգրկել իր կազմում։

Երկու երկրների միջև հարաբերությունները սրված են դեռևս1940-ական թվականներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *