Ավարտվել է Բալկանյան պետությունների հատուկ նշանակության ուժերի զորավարժությունը

Սերբիայում ավարտվել է Բալկանյան պետությունների հատուկ նշանակության ուժերի զորավարժությունը, որին մասնակցում էին նաև Թուրքիան, Հունաստանը, Բուլղարիան, ՆՀՀ Մակեդոնիան, Ռումինիան, Չեռնոգորիան և Բոսնիան։

Հատված զորավարժությունից

Հատված զորավարժությունից

Վերոնշյալ պետությունների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ միջազգային զորավարժությունն անցկացվել է հոկտեմբերի 20-26-ը։

Թուրքիան այս զորավարժությանը ներկայացել էր 31 զինծառայողով,2 միավոր Սիկորսկի Ս-70 ուղղաթիռով և 1 միավոր բեռնատար ինքնաթիռով։

2012 թվականին Բալկանյան պետությունների հատուկ նշանակության ուժերի զորավարժությունն անցկացվել էր ՆՀՀ Մակեդոնիայում, որին, Թուրքիայից բացի, մասնակցել էին նաև Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Չեռնոգորիան, Բոսնիան և Ալբանիան։

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *