ԱՄՆ-ում ուսումնական ինքնաթիռ է վթարվել

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի T-45C ուսումնական ինքնաթիռը նոյեմբերի 4-ին Ֆլորիդա նահանգում վթարի է ենթարկվել։ Վթարի ժամանակ ինքնաթիռն ուսումնական թռիչք էր կատարում, տեղեկացնում է AP լրատվական գործակալությունը։

T-45A Goshawk

T-45A Goshawk

T-45C-ը վթարի է ենթարկվել, երբ վայրէջք էր կատարում Փենսաքոլա ռազմաբազայի տարածքում։ Օդաչուն և հրահանգիչը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Դեռևս վթարի պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չի հաղորդվում։ Ներկայում քննություն է ընթանում՝ պարզելու միջադեպի պատճառները։

T-45C Goshawk (Գոսհոք T-45C) երկտեղանի ուսումնական ինքնաթիռն իր առաջին թռիչքը կատարել է 1988 թվականին, իսկ արտադրությունը սկսել է 1991 թվականին։ Ընդգրկված է ԱՄՆ-ի նավատորմի կազմում։ Այն BAE Hawk Mk.60 ինքնաթիռի խորը մոդիֆիկացիան է։ ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում կա 200-ից ավել T-45C ինքնաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *