Թուրքիայի և Հորդանանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև զորավարժություն է անցկացվում։
Համատեղ զորավարժությունը մեկնարկել է նոյեմբերի 2-ին և կշարունակվի մինչ նոյեմբերի 9-ը։
Վարժանքներն անցկացվում են Հորդանանի մայրաքաղաք Ամմանում։
Ինչպես փոխանցում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը, զորավարժությունների նպատակն է Թուրքիայի և Հորդանանի հատուկջոկատայինների միջև զարգացնել համագործակցությունը և միասին աշխատելու հմտությունները։
Զորավարժությանը մասնակցում են մեկական հատուկ նշանակության ստորաբաժանում Թուրքիայից և Հորդանանից։