Նոր ինքնաձիգներ՝ Բրազիլիայի զինված ուժերում

2013 թվականի հոկտեմբերի վերջին Բրազիլիայի պաշտպանության նախարարությունը սպառազինության է ընդունել IA-2 տեսակի նոր ինքնաձիգ։ Համալրման որոշումն ընդունվել է հոկտեմբերի 18-ին Բրազիլիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ նիստի ժամանակ։  Ինքնաձիգը ստեղծել է «ԻՄԲԵԼ» (IMBEL) ընկերությունը։ Այս մասին հայտնում է Forcas Terrestres պորտալը։

IA-2 տեսակի ինքնաձիգի մշակման աշխատանքները սկսվել են դեռ 2000-ական թվականներից՝ M16A2  և HK33  տեսակի ինքնաձիգերը և  FN FAL տեսակի հրացանները փոխարինելու համար։  Զենքը մշակվել է  երկու հիմնական փամփուշտների՝ ՆԱՏՕ-ի 5.56×45  և 7,62×51 տրամաչափը հաշվի առնելով։

Ինքնաձիգի վրա տեղադրված են Պիկատինիի շերտաձողեր՝ օպտիկական, կալիմատորային նշանոցների ու այլ սարքավորումների համար։

Կախված ինքնաձիգի տեսակից՝  զենքերն առանց փամփուշտի  կարող  են լինել 3.2  և 3.7 կգ։

5.56 մմ տրամաչափով զենքի երկարությունը 993մմ է, իսկ 7.62 մմ տրամաչափովինը՝ 740մմ։

Մի րոպեում կարող է արձակել մինչև 750 կրակոց, իսկ գնդակի սկզբնական արագությունը մինչև 900մ/վ է։

Բրազիլական նոր զենքի պահունակի տարողությունը 20 փամփոշտ է։

Հետաքրքիր է, որ IA-2-ի սպառազինության ընդունման պայմանագիրը կնքվել է 2013 թվականի հոկտեմբերի վերջին, սակայն զենքը  զորքերին փոխանցվում է դեռևս 2012 թվականից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *