Թուրքիան օդ է բարձրացրել 4 միավոր F-16 կործանիչ, երբ Թուրքիայի սևծովյան ափերի մոտով անցել է Ռուսաստանի զինված ուժերի Իլ-20 հետախուզական ինքնաթիռը։
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ նոյեմբերի 3-ին ռուսական ինքնաթիռը մոտեցել է թուրքական օդային տարածքին Վրաստանի կողմից և թռիչք կատարել մինչ Բուլղարիայի ափերը։
Թուրքական երկու կործանիչները սկսել են հսկել Իլ-20-ին, իսկ որոշ ժամանակ անց դրանց փոխարինվել են այլ երկու կործանիչներ։
Թուրքական F-16-երը վայր են իջեցվել, երբ ռուսական ինքնաթիռը հեռացել է Թուրքիայի սահմաններից։
Նշենք, որ սա վերջին շաբաթներին արդեն երրորդ դեպքն է, երբ թուրքական կողմը պաշտոնապես տեղեկացնում է ռուսական Իլ-20-ի` Թուրքիայի օդային սահմանի մոտակայքում թռիչքի մասին: Նման թռիչքներ էր եղել նաև հոկտեմբերի 22-ին և 26-ին, որի ժամանակ նույնպես թուրքերը կործանիչներ էին օդ բարձրացրել: Այդ անգամ ևս միջադեպեր չէին գրանցվել: