ՊՆ-ում ընդունել են Վրաստանի դեսպանության նոր ռազմական կցորդին

Նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թ.Շարմանաշվիլիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Պ.Դևդարիանիին` վերջինիս ՀՀ-ում հավատարմագրման առիթով։

Այնուհետև ՀՀ ՊՆ ՊՔ վարչությունում կայացավ վարչության պետ Լ.Այվազյանի հանդիպումը նորանշանակ ռազմական կցորդի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-վրացական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին համագործակցության հետագա զարգացման ուղիները։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *