Սույն ուսումնասիրությունը քննության է առնում նորագույն շրջանում թուրք-սիրիական հարաբերությունների վրա քրդական գործոնի ազդեցությունը՝ առավել հանգամանալից անդրադառնալով 2012-2013 թթ. իրադարձություններին:
Պատմա-համեմատական և անալիզի մեթոդների միջոցով արժանահավատ լրատվական հրապարակումների, ինչպես նաև գիտական հետազոտությունների հիման վրա առաջ է քաշվում այն թեզը, որ քրդական գործոնը էական ազդեցություն ունի թուրք-սիրիական միջպետական հարաբերությունների վրա և կարող է պայմանավորել այդ հարաբերությունների բովանդակությունը:
Վերլուծելով 2012-2013թթ. սիրիական ճգնաժամի համատեքստում երկրի հյուսիսի քրդաբնակ շրջանների ռազմաքաղաքական կացությունը՝ հեղինակը հիմնավորում է, որ սկսած 2012թ. հուլիսից, երբ կառավարական զորքերը դուրս բերվեցին նշված շրջաններից, և վերջիններս անցան հիմնականում քրդական ուժերի կառավարության տակ՝ Թուրքիան լրջորեն մտահոգված է Սիրիայի քրդերի ինքնուրույն գործունեությամբ, և տարածաշրջանային հավասարակշռության և զսպումների մեխանիզմների միջոցով ջանում է կանխել Սիրիայի հյուսիսում քրդական պետական միավորի ստեղծումը:
Հոդվածում արվում է եզրակացություն, որ հետպատերազմյան շրջանում Թուրքիային հարկավոր է կանխատեսելի և վերահսկելի Սիրիա, և ներկա պայմաններում ու երկարաժամկետ հեռանկարում Թուրքիայի ազգային շահերին հակասում է Արևմտյան Քրդստանի (քրդ.՝ Ռոժավա) ինքնավարության, առավել ևս՝ անկախ պետականության ստեղծումը:
Վերլուծությունն ամբողջությամբ՝ (սեղմել վերնագրի վրա) Քրդական գործոնը թուրք”սիրիական հարաբերություններում (2012-2013 թթ.):
Հեղինակ՝ Էդգար Էլբակյան, միջազգայնագետ
One response to “Վերլուծություն. Քրդական գործոնը թուրք-սիրիական հարաբերություններում (2012-2013 թթ.)”