ԱՄՆ-ում փորձարկում են նոր ուղղաթիռատիպ անօդաչու թռչող սարքը

Ամերիկյան նոր ուղղաթիռատիպ MQ-8C Fire Scout (Ֆայր Սքաութ MQ-8C) անօդաչու թռչող սարքը հոկտեմբերի 31-ին իր առաջին թռիչքն է կատարել։ MQ-8C-ի  առաջին թռիչքը տևել է 7 րոպե։

Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ավիացիոն համակարգերի հրամանատարությունը։

MQ-8C

MQ-8C

Կալիֆոռնիա նահանգում կայացած առաջին թռիչքի ժամանակ փորձարկվել են սարքն օդում կառավարելու համակարգերը։ Նույն օրը ևս մեկ թռիչքային փորձարկում է անցկացվել, որի ժամանակ MQ-8C-ն բարձրացել է 152 մետր։

Ներկայիս ժամանակացույցով նախատեսվում է այս ԱԹՍ-ներ հանձնել ամերիկյան զինված ուժերին 2016 թվականին։

MQ-8C-ն պետք է փորձարկումներ անցնի նաև «Արլի Բերք» տիպի ականակիր նավի վրա՝ տախտակամածից թռիչքներ կատարելով։

Նշենք, որ MQ-8C անօդաչու թռչող սարքի ստեղծմամբ զբաղվում է ամերիկյան Northrop Grumman (Նորթրոպ Գրամման) ընկերությունը։ Այն  MQ-8 շարքի նորագույն անօդաչու թռչող սարքն է։

MQ-8C Fire Scout-ն ստեղծվել է Bell 407 (Բելլ 407) ուղղաթիռի հիմքի վրա։ Սարքի քաշը 2.4 տոննա է։ Նախատեսվում է, որ այն պետք է օդում մնա 24 ժամ և մինչև 350 կմ հեռավորության վրա գործողություններ իրականացնի։

Այն կարող է կրել մինչև 450 կգ սպառազինություն կամ տեխնիկա։

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը  MQ-8C անօդաչուները ստացել էր 2013 թվականին, և ներկայում փորձարկում է դրանք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *