Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Հակոբ Ինջիղուլյանին

Օգոստոսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել էր Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, «Կովկասի մուսուլմանների վարչության» նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցում աջակցելու համար։ Փաշազադեն այսօր հանդիպել է Ինջիղուլյանին։

Ինչպես ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը հաղորդում է այսպես կոչված «Կովկասի մուսուլմանների վարչության» մամուլի ծառայության ղեկավար Ռահիմ Դադաշևը, նոյեմբերի 1-ին Փաշազադեն տեսակցել է Հակոբ Ինջիղուլյանին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն նշել էր, որ միջնորդավորված կերպով քայլեր են ձեռնարկվում ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին Հայաստան վերադարձնելու համար։

Հավելենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։
Մինչ օրս ադրբեջանական կողմը լուրեր է տարածում, որ նա իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան և նախընտրում է տեղափոխվել երրորդ երկիր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *