ԱՄՆ նախագահի աշխատակազմը և Պաշտպանության նախարարությունը քննարկում են ամերիկյան միջուկային մարտագլխիկների թվաքանակի կրճատման հարցը: Խոսքը 1790-ից 300-ի հասցնելու մասին է: Հայտնում է The Wall Street Journal-ը` հղում անելով պաշտոնական աղբյուրներին:
Սակայն, խոսքը մարտագլխիկների միակողմանի նվազեցման մասին չէ: Միջուկային մարտագլխիկների թվաքանակի կրճատման առաջարկ է ներկայացվելու նաև Ռուսաստանին, որը, նույն աղբյուրի հաղորդմամբ, ունի 1566 միջուկային մարտագլխիկ:
ԱՄն-ն պարտավորություն է ստանձնել մինչև 2018թ. միջուկային մարտագլխիկների թիվը կրճատել 1550-ի: Associated Press-ի փոխանցմամբ` այսօր քննարկվում է մարտագլխիկների նվազեցման երեք տարբերակ` 1000-1100-ի, 700-800-ի, 300-400-ի:
Երեկ ԱՄՆ-ն հայտարարել էր ռազմական ծախսերի նվազեցման մասին, այն հասցնելով մինչև 487 մլրդ դոլարի, որից 259 մլրդը ծրագրվում է տնտեսել մինչև 2017թ.-ը:
Սակայն, ծախսերի կրճատում չի կատարվի մարտունակության կամ զորքերի արդյունավետության հաշվին: