Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ներկայացրել է ԶՈւ անձնակազմի թվաքանակը 2013 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ։ Հոկտեմբերի համեմատ Թուրքիայի ԶՈւ անձնակազմի թվաքանակը աճել է 400 հոգով, թեև գեներալների թիվը պակասել է։
Թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 345 հոգի է, որից 312-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Սպաների ընդհանուր թիվը 39.293 հոգի է, որից 32.860-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 5.833-ը՝ ժանդարմերիայում, 600-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Ենթասպայական և կրտսեր սպայական կազմը 96.873 մարդ է, որից 71.740 -ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 22.729-ը՝ ժանդարմերիայում, 1.404-ը՝ առափնյա անվտանգության ուժերում:
Ավագ ժանդարմների թիվը 23.977 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը` 1.890:
Սերժանտական կազմի ընդհանուր թիվը 46.751 մարդ է, որից 37.327-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 8.758-ը՝ ժանդարմերիայում, 666-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Շարքային կազմի ընդհանուր թիվը 386.088 մարդ է որից 264.711-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 119.555-ը՝ ժանդարմերիայում, 1.822-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Քաղաքացիական ծառայողների թիվը Թուրքիայի ԶՈւ շարքերում 52.133 է, որից 47.658-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3.569-ը՝ ժանդարմերիայում, 906-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 647.969 մարդ է, որից զինծառայողները 595.800-ն են, իսկ քաղաքացիական անձինք` 52.139-ը:
Ըստ նույն աղբյուրի՝ Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր թվի 35 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում 36 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, ժանդարմերիայում` 34 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում` 59 տոկոսը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին հրապարակված ցուցանիշների համեմատ Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը ավելացել է 400 հոգով։ Միևնույն ժամանակ պակասել է ցամաքային զորքերի գեներալների թիվը 2-ով։
Հոկտեմբերի ցուցանիշները՝ այստեղ։