Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հոկտեմբերի 27-նոյեմբերի 2

Ադրբեջանի նորանշանակ նախարարի առաջին պաշտոնական հանդիպումն ու այցը: Ադրբեջանի ՊՆ խոսնակը հեռանում է: Դասալքություն՝ Թովուզում: ՆԱՏՕ-ի նոր կենտրոն՝ Ադրբեջանում: Առաջնագծում Ադրբեջանի զինծառայող է վիրավորվել: Քաղպաշտպանության 2 վարժանք՝ 1 շաբաթում: Ադրբեջանի ՊՆ-ն զավթել է Սումգայիթի ուսուցիչները հողատարածքը:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլու

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլու

1.Հոկտեմբերի 25-ի գիշերը Ադրբեջանի Ղուբայի շրջանի Վլադիմիրովկա գյուղով անցնող ավտոճանապարհին ՃՏՊ է գրանցվել։ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով զինծառայող է վիրավորվել:

Հայ-ադրբեջանական սահմանամերձ Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողը, իր հետ վերցնելով իրեն ամրակցված ինքնաձիգը, առանց թույլտվության լքել է զորամասը: Շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել:

Հոկտեմբերի 28-ին դասալիքին վիրավոր հայտնաբերել են հայ-ադրբեջանական սահմանին՝ առաջնագծում կասկածելի պայմաններում։

Հոկտեմբերի 26-ին, ադրբեջանական լրատվամիջոցների վկայությամբ, առաջնագծում՝ Մարտակերտի ուղղությամբ, Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 1990-ին ծնված Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Այդին Ամիրսուլթան օղլու Աբդուլաևը զոհվել է «հայկական գնդակից»: Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է իրավիճակը:
Ադրբեջանի Պատիժների իրականացման դաշնային ծառայության պահպանության գնդի 19-ամյա զինծառայող Քյամիլ Շյուքուր օղլու Իսաևը, ըստ պաշտոնական վարկածի, ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել՝ իրեն ամրակցված ինքնաձիգից կրակելով։ Զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։

2. ՄԱԿ-ի սովորական սպառազինության ռեգիստրի` 2012-ի ընթացքում գրանցված ծանր ռազմական տեխնիկայի առքուվաճառքի բաժնում նշված է, որ Ադրբեջանը սպառազինություն է ձեռք բերել Բելառուսից, ՌԴ-ից, Ուկրաինայից, որոնք էլ համապատասխան տվյալները ներկայացրել են ՄԱԿ-ին։

3. Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերի գծով ԵՄ ներկայացուցիչ Ֆիլիպպ Լեֆորտին։ Առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ շոշափվել է նաև Արցախյան հիմնախնդիրը։

Հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի ՊՆ-ն վկայել է, որ Զաքիր Հասանովի անունից ֆեյսբուքում բացված էջը կեղծ էր ու ոչ մի առնչություն չուներ նախարարության հետ:
Հոկտեմբերի 24-ից ի վեր Ադրբեջանի իշխանամետ և քիչ թե շատ ընդդիմադիր դիրքորոշմամբ լրատվամիջոցները քննարկում են ՊՆ-ում կադրային կտրուկ փոփոխությունները։ Նախարարությունը գրեթե անարձագանք էր թողնում դրանք, հոկտեմբերի 29-ի արձագանքն էլ բավականին անորոշ էր։
Հոկտեմբերի 30-ին Զաքիր Հասանովը մեկնել է Նախիջևան՝ այստեղ տեղակայված զորամիավորման անձնակազմի հետ հանդիպելու։ Սա նորանշանակ նախարարի առաջին այցն էր Նախիջևան։

4. Հոկտեմբերի 26-ից ի վեր լուրեր էին պտտվում Ադրբեջանի ՊՆ կադրային կտրուկ փոփոխությունների համատեքստում նաև ՊՆ խոսնակի հեռացման մասին։ Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարը հաստատեց շրջանառվող լուրերը։
Նրա հրաժարականի պահանջներն ու կոչերը պայմանավորված էին մի շարք գործոններով:

5. Ադրբեջանում զոհված զինծառայողների ծնողներն անդրադարձել են Ադրբեջանի պաշտպանության նոր նախարարի՝ Զաքիր Հասանովի նշանակմանը։ Նրանք հոռետեսական գնահատականներ են տվել՝ ընդգծելով՝ դժվար թե որևէ բարեփոխում լինի, քանի որ «նոր նախարարը նույն ընտանիքից է»։

6. Հոկտեմբերի 24-25-ն Ադրբեջանի քաղպաշտպանության զորքերը մարտավարական զորավարժություն են անցկացրել «Ազերիքիմիա» արտադրական միավորման «Օրգանիկ սինթեզ» գործարանում։
«Ադրբեջանական երկաթուղի» ՓԲԸ-ն հոկտեմբերի 30-ին քաղպաշտպանության վարժանքներ է անցկացրել Տագիևի անվան կայանում։ Ըստ նախապես գրված սցենարի՝ երկրաշարժի ու հրդեհի մարման և բնակչության տարհանման գործողություններ են իրականացվել։

7. Պակիստանի հատուկ ծառայությունները բացահայտել են Ադրբեջանի հետ միջազգային հեռախոսակապով գաղտնի բանակցություններ, որոնք ազգային անվտանգության նշանակության են։ Ադրբեջանից պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն հնչել։

8. Ադրբեջանի ՊՆ հաղորդած տվյալներով՝ նոյեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը ժամանելու է Բաքու՝ ուսումնամարզական կենտրոնի հիմնադրման մանրամասները քննարկելու։

9. Հոկտեմբերի 31-ին Բաքվի շենքերից մեկում պայթյուն է եղել, ինչի հետևանքով բնակարանում աշխատող բանվորն այրվածքներ է ստացել։ Պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն։

10. Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարի պաշտոնավարման ընթացքում առաջին անախորժ միջադեպի մասին է բարձրաձայնվում: Ադրբեջանում 39 ուսուցիչներ բողոքում են զորամասերից մեկի հրամանատարության դեմ՝ իրենց տարածքն ապօրինի սեփականացնելու համար, մինչդեռ միջադեպը շուրջ 10 տարվա վաղեմություն ունի:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *