ԱՄՆ անօդաչու թռչող սարքն առաջին փորձնական թռիչքն է կատարել

ԱՄՆ-ում MQ-8C նոր անօդաչու թռչող սարքն իր առաջին փորձնական թռիչքն է իրականացրել Կալիֆորնիայի նահանգի Վենտուրա շրջանի ռազմածովային բազայում՝ օդում մնալով շուրջ 7 րոպե։

MQ-8C Fire Scout ԱԹՍ

MQ-8C Fire Scout ԱԹՍ

Ինչպես հաղորդում է Defense News պարբերականը, ուղղաթիռատիպ ԱԹՍ-ն օդ է բարձրացել երկու անգամ։ Մինչև կեսօր իրականացվել է «թռիչք սահմանափակ տարածքում»՝ անօդաչու թռչող սարքի ինքնակառավարման համակարգը ստուգելու նպատակով։ Նույն օրը երեկոյան ԱԹՍ-ն թռիչք է կատարել 152 մ բարձրության վրա։

Փորձնական թռիչքներին հետևում էին ԱՄՆ փորձագետները։ Ըստ աղբյուրի՝ նրանք ԱԹՍ-ի թռիչքը բնութագրել են՝ որպես «մեծ նվաճում»։

MQ-8C Fire Scout ԱԹՍ-ն, համաձայն փորձագետների, ավելի մեծ արագություն ունի և 3 մետրով ավելի երկար է, քան ԱՄՆ նավատորմում կիրառվող MQ-8Bs-ն։ Բացի այդ, նոր ԱԹՍ-ն ունակ է օդում մնալ ավելի երկար՝ 11-14 ժամ՝ 4-5 ժամի փոխարեն։ Իր նախորդին նոր անօդաչու թռչող սարքը գերազանցում է նաև բեռնատարողությամբ՝ 454 կգ՝ 272-ի փոխարեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *