Ճապոնիան սահմանախախտ ՌԴ ինքնաթիռի համար կործանիչ է օդ բարձրացրել

Ճապոնիան Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը բռնելու համար օդ է բարձրացրել F-2 կործանիչ։ Ռուսական ռադիոէլեկտրոնային հետախուզության Իլ-20 ինքնաթիռը թռչել է Ճապոնական ծովի ջրերի, Օկի և Թակեսիմա կղզիների վրայով։

Այս կղզիները երկար ժամանակ վիճելի տարածք են եղել Տոկիոյի և Սեուլի համար։ Հետաքրքիրն այն է, որ այս ամենով հանդերձ, Ճապոնիայի օդային տարածքների խախտում չի արձանագրվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը։

Տեղեկացնենք, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ։ Այս տարվա օգոստոսի վերջին Ճապոնիայի օդուժը կործանիչներ էր օդ բարձրացրել ՌԴ ՌՕՈւ 2 ռմբակոծիչներին բռնելու համար, որոնք, իբրև թե, խախտել էին երկրի օդային տարածքը։

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ Տու-95 2 ռմբակոծիչները սահմանը խախտել են օգոստոսի 22-ին։ Ինքնաթիռներն այդ հատվածից դուրս էին եկել ընդամենը 2 րոպե անց։ Տոկիոյում նշել էին, որ փետրվարից առ այսօր դա առաջին դեպքն է, երբ ռուսական ինքնաթիռները խախտում են սահմանը։

Հավելենք, որ այսօր հանդիպել են Ճապոնիայի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Նրանք քննարկում են երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման հավանականությունը։ Երկու երկրների ներկայացուցիչներն էլ պատրաստակամություն են հայտնել խորացնել վստահության, անվտանգության հարցերին վերաբերող բանակցությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *