Ռուսաստանի Կուրգանի շրջանում տղամարդը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով մահացել է նաև դատական պրիստավը, ևս երկու հոգի վիրավորվել են։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով՝ ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցչին։
Ըստ նրա՝ անհայտ անձը դատական նիստի դահլիճում նռնակ է պայթեցրել, որի հետևանով զոհվել է դատական պրիստավը, ևս երկու հոգի ստացել են վնասվածքներ։
Ըստ շրջանառվող լուրերի՝ իրեն պայթեցնողը դժգոհ է եղել իր գործով կայացրած դատական որոշումից։
Ըստ ռուսական աղբյուրների՝ միջադեպի հեղինակը մտել է դատարան, փորձել ներս գնալ նաև դատական նիստերի դահլիճ։ Նրան ստուգել է դատական պրիստավը, և այդ պահին դեռևս անհայտ անձը պայթեցրել է նռնակը։ Այս պահին միջադեպի վայրում աշխատում է օպերատիվ-հետաքննական խումբ։ Դեպքի առնչությամբ մանրամասները դեռևս պարզվում են։