Փետրվարի 13-ին ՌԴ Կուրգանսկի մարզում կործանվել է Су-24 ռմբակոծիչը. օդաչուները՝ գնդապետ Նիկոլայ Գոստևը և փոխգնդապետ Անդրեյ Երմակովը հասցրել են ժամանակին կատապուլտի միջոցով դուրս թռչել: Су-24-ը պլանային թռիչք իրականացնելիս է եղել:
ՌԴ Ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը հայտնել է, որ Су-24-երը դուրս կգրվեն ՌՕՈՒ-ից և կփոխարինվեն Су-34-երով: Նա նաև հայտնել է, որ ՌԴ ՌՕՈՒ-ում կա 124 Су-24: Գեներալ-գնդապետի խոսքերով՝ մինչև 2020թ. Су-34 ամբողջությամբ կփոխարինեն Су-24-երին:
Վերջին 4 ամիսների ընթացքում սա Су-24-երի երրորդ անհաջող թիռքն է: 2011թ. դեկըեմբերի29-ին մի Су-24 վայրէջքի ժամանակ այրվել, ապա պայթել էր. անձնակազմը հասրել էր կատապուլտ լինել:
Մեկ այլ անկման դեպք գրանցվել է 2011թ. հոկտեմբերի 20-ին, երբ ռմբակոծիչն իջնում էր վերալիցքավորման. անձնակազմի երկու անդամները զոհվել էին:
Այս անգամ անձնակազմին հաջողվել է փրկվել, իսկ Су-24-ն ամբոջությամբ այրվել է և վերանորոգման ենթակա չէ:
Տարբեր աղբյուրների համաձայն, ՌԴ ՌՕՈՒ-ում կա 500-600 СУ-24, որոնցից պարբերաբար թռիչքներ է իրականացնում շուրջ 400-ը, իսկ, ինչպես նշել է Զելինը՝ ՌԴ ՌՕՈՒ-ում օգտագործվում է 124 СУ-24 ռմբակոծիչ:
Նշենք, որ СУ-24 ռմբակոծիչները դեռևս խորհրդային տարիներից ամենավթարային ինքնաթիռների համբավ ունեն:
Ըստ՝ vesti.ru, lenta.ru և vz.ru կայքերի