Boeing-ը Հարավային Կորեայի ուղղաթիռների մի մասն անօդաչու թռչող սարքեր է դարձնելու

Ամերիկյան ավիաշինական Boeing կոնցերնը հարավկորեական Korea Air ընկերության հետ պայմանագիր է կնքել, որը ենթադրում է MD 500 հետախուզական ուղղաթիռների ձևափոխում անօդաչու թռչող սարքերի։ Դրանք թերևս կիրառվեն Հյուսիսային Կորեայի սահմանին՝ հետախուզական նպատակներով։

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական հանդեսը, ուղղաթիռների ձևափոխումն իրականացվելու է Հարավային Կորեայի ցամաքային զորքերի համար։

MD 500 հետախուզական ուղղաթիռներ

MD 500 հետախուզական ուղղաթիռներ

Նշենք, որ ծրագրվում է ձևափոխված տարբերակին օժտել H-6U Unmanned Little Bird ուղղաթիռատիպ հարվածային ԱԹՍ-ին հատուկ հատկանիշներով։

Դեռևս 2012-ի վերջին ձևափոխված փորձնական տարբերակը ցուցադրվել է հարավկորեացի զինվորականներին։ Այն կատարել է 25 րոպե փորձնական թռիչք Նոնսանի ամառային դպրոցի շուրջ։

Բաղ աղբյուրների տվյալներով՝ Հարավային Կորեայի ցամաքային զորքերին այժմ պատկանում է 175 միավոր MD 500 ուղղաթիռ, որոնցից 130-ը կիրառվում են հետախուզության, մյուսները՝ թեթև հարվածային ԱԹՍ-ների գործառույթներով։

Ընդամենը 45 հարվածային MD 500-ներն են փոխարինվելու նոր ամերիկյան AH-64E Apache ուղղաթիռներով։

Նախնական տվյալներով՝ Հարավային Կորեան մտադիր է անօդաչու թռչող սարքերն օգտագործել Հյուսիսային Կորեայի սահմանին։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Հյուսիսային Կորեան տարիներ շարունակ հետախուզություն է իրականացնում Հարավային Կորեայի հետ սահմանին MD 500D ու MD 500E ուղղաթիռներով, որոնք գնել է դեռևս 1980-ականների սկզբին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *