Լեհաստանի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 25-ին Դեբլինում սպառազինման են ընդունել առաջին երկու թեթև ուսումնական Cabri G2 ուղղաթիռները։ Այս ուղղաթիռներն օգտագործվելու են օդաչուներին պատրաստելու,
ինչպես նաև Մի-2 և ՍՎ-3 տեսակի ուղղաթիռների համար օդաչուների որակավորումը բարձրացնելու համար։ Այս մասին գրում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։
Cabri G2 ուղղաթիռներն արտադրում է ֆրանսիական «Guimbal Helicopteres» ընկերությունը։ Հենց այս ընկերությունն էլ Լեհաստանի գործընկեր «JB Investment» ընկերության հետ նոր թեթև ուղղաթիռների գնման հաղթող դարձան։
Համաձայն 2013 թվականի մարտի 5-ի պայմանագրի՝ 1.05 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ 2 միավոր Cabri G2 ուղղաթիռ, պահեստամասեր, սարքավորումներ են տրամադրվել Լեհաստանի Ռազմաօդային ուժերին։
Պայմանագիրը ներառում է նաև 2 հրահանգիչի և ինժեների վերապատրաստում։
G2 ուղղաթիռը մրցույթում միակ մասնակիցն էր։ Լեհերը պահանջվում էին, որ ուղղաթիռի տանող պտուտակը պտտվեր ժամացույցի սլաքի ուղղությամբ, քանի որ Լեհաստանի ՌՕՈւ ուղղաթիռները նման առանձնահատկություն ունեն։
Սա արդեն «JB Investment» ընկերության նմանատիպ երկրորդ պայմանագիրն է։ 2010 թվականին ընկերությունը Լեհաստանի ռազմաօդային ուժերի ակադեմիային է փոխանցել 3 միավոր «Diamond DA20» երկտեղ ուսումնամարտական ուղղաթիռ։
Cabri G2 ուղղաթիռը մշակել է Բրունո Գիմբալեն՝ Eurocopter ընկերության նախկին ինժեները։ Առաջին թռիչքն արել է 2005 թվականի մարտի 31-ին։
Ուղղաթիռի առավելագույն արագությունը 166կմ/ժ է, թռիչքի տևողությունը՝ 5.8 ժամ։
-
Լրահոս
- Ադրբեջանի ուժային կառույցների հայտնի կորուստները 2023-ին․ Razm.info
- 2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info
- ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել
- Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
- Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
- Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել
- Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք
- Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել
- Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել
- Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում
- Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով
- Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ
- Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել
- Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA
- 2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)
- Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային
- Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
- Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող