Ցուցադրվել է «Կալաշնիկով» ինքնաձիգի նոր մոդելը

ՌԴ Իժեվսկի զինարտադրական գործարանը ներկայացրել է «Կալաշնիկով» տեսակի նոր՝ А-12 ինքնաձիգը: Այն դեռևս փորձարկման փուլում է և, նախատեսվում է, որ պետք է փոխարինի «Կալաշնիկովի» նախորդ մոդելներին:

Փոխվել է ոչ միայն ինքնաձիգի արտաքին տեսքը, այլև կառուցվածքը և, արտադրողների խոսքերով, հնարավոր է այն ղեկավարել մեկ ձեռքով: Ինքնաձիգը 10 նոր տեխնոլոգիական լուծում ունի:

Այժմ զենքը թեստային կրակի փուլում է և, ստեղծողների հավաստմամբ, աշխատում է անգամ  -50 աստիճանի պայմաններում:

Ինքնաձիգի փորձարկումները կիրականացվեն այս ամբողջ տարվա ընթացքում, որից հետո կսկսվի սերտիֆիկացումը: А-12-ը կհատկացվի հատուկ ջոկատայիններին, իսկ բանակում նոր ինքնաձիգերը շուտ չեն հայտնվի:

Նշենք, որ առաջին անգամ А-12-ը ցուցադրվել է շաբաթներ առաջ՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *