Ադրբեջանում քաղպաշտպանության հերթական զորավարժությունն է

«Ադրբեջանական երկաթուղի» ՓԲԸ-ն հոկտեմբերի 30-ին քաղպաշտպանության վարժանքներ է անցկացրել Տագիևի անվան կայանում։ Ըստ նախապես գրված սցենարի՝ երկրաշարժի ու հրդեհի մարման և բնակչության տարհանման գործողություններ են իրականացվել։

Լուսանկար՝ Ադրբեջանի քաղպաշտպանության վարժանքներից

Լուսանկար՝ Ադրբեջանի քաղպաշտպանության վարժանքներից

ՓԲԸ-ի մամուլի ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովի խոսքերով՝ «Արտակարգ պատահարների հետևանքների չեզոքացման ժամանակ քաղպաշտպանության ուժերի ղեկավարում» անունը կրող վարժանքները կազմակերպվել են ՓԲԸ-ի անվտանգության գծով գլխավոր տեխնիկական տեսչության կողմից։

Լուսանկար՝ Ադրբեջանի քաղպաշտպանության վարժանքներից

Լուսանկար՝ Ադրբեջանի քաղպաշտպանության վարժանքներից

Ըստ նույն աղբյուրի՝ վարժանքների ընթացքում մշակվել են 6,5 բալ ուժգնությամբ երկրաշարժի, ավերածությունների ու հրդեհի չեզոքացման գործողությունների տարբերակներ, ինչպես նաև վագոնների վթարի դեպքում պահանջվող քայլերի ձեռնարկման փորձեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *