Օհանյանն ընդունել է Ուկրաինայի դեսպանատան նորանշանակ ռազմական կցորդին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կուխտային և պաշտպանական հարցերով, ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա.Յարեմչուկին` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման առիթով։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ուկրաինական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին համագործակցության հետագա զարգացման ուղիները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *