Իսրայելը հետևում է Իրանին Ադրբեջանի տարածքից. Իրան-Ադրբեջան նոր հակասություն է հասունանում

Իսրայելական հետախուզության տասնյակ գործակալներ աշխատում են Ադրբեջանում՝ տեղեկություններ հավաքելով Իրանի մասին: Հայտնում է London Times-ը՝ հղում անելով «Մոսսադ»-ի(Իսրայելի հետախուզություն) գործակալներից մեկին, ով ներկայացել է որպես Շիմոն: «Մեր ներկայությունն այստեղ աննկատ, բայց էական է»,- նշել է Շիմոնը: Հաղորդագրության համաձայն՝ London Times-ի թղթակիցը և գործակալը հանդիպել են Բաքվում, Իսրայելի դեսպանատնից ոչ հեռու:

Շիմոնի խոսքերով՝ Իրանի մասին տեղեկությունը հավաքվում է այն մարդկանցից, ովքեր ազատ ու պարբերաբար հատում են Ադրբեջանի և Իրանի սահմանը:

«Այդ անցումները իրանցիների կոմից չեն հսկվում, բայց նրանք նկատում են, որ մենք հետևում ենք իրենց»,- նշել է Իսրայելի գործակալը:

Թերթը իսրայելաիրանական նման հսկողություններն անվանել է «Պոլիշինելի գաղտնիք», երբ բոլորը գիտեն այդ մասին, բայց կարծում են, թե դա գաղտնիք է:

«Մենք բոլորս գիտենք, որ իսրայելցիներն այստեղ են, միակ գաղտնիքն այն է, թե որքան գումար են նրանք վճարել Ադրբեջանի իշախությանը՝ կաշառքի տեսքով»,- ասել է քաղաքագետ Զաժդուշտ Ալիզադեն:

Այսօր Իրանն Ադրբեջանին  մեղադրել է իսրայելական հատուկ ծառայություններին աջակցելու մեջ՝ համարելով նրան Իսրայելի հանցակից՝ միջուկագետ ֆիզիկոս Մուստաֆա Ահմադիրոշանի սպանության գործում:

Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունովը կիրակի կանչվել է Իրանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի պաշտոնական  նոտա է հղվել: Դրանով Ադրբեջանը մեղադրվում է «Մոսսադի» գործակալներին աջակցելու և դրանով իսկ հանցակից դառնալու մեջ: Թեհրանը նշում է, որ  Ահմադիրոշանին սպանողներն Իրանից Իսրայել են հեռացել Ադրբեջանի տարածով և այդ երկրի իշխանությունների իմացությամբ:

Հիշեցնենք, որ  Մուստաֆա Ահմադիրոշանին սպանել էին այս տարվա հունվարի 11-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *