Հնդկաստանը ստացավ չորրորդ C-17-ը

Հնդկաստանի զինված ուժերը ստացավ թվով չորրորդ «Գլոուբմասթեր-3 C-17 (C-17 Globemaster III)  բեռնատար ինքնաթիռը, որի արտադրությամբ զբաղվում է ամերիկյան «Բոինգ» ընկերությունը՝ նախատեսելով առաջիկայում դադարեցնել այս ինքնաթիռների թողարկումը։


C-17

C-17

Հնդկական օդուժի համար չորրորդ C-17 ինքնաթիռը լքել է Լոնգ Բիչում «Բոինգի» գործարանը հոկտեմբերի 19-ին և հանձնվել Նոր Դելիին։

Նշենք, որ ավելի վաղ «Բոինգ» ավիաշինական ընկերությունը հայտարարել էր, որ 2015 թվականից դադարեցնելու է C-17-ների արտադրությունը, իսկ մինչ այդ կատարելու է գործող պայմանագրերը, որոնցից ամենախոշորը Հնդկաստանի հետ գործարքն էր, որով նախատեսվում է 10 օդանավ տրամադրել հնդկական կողմին։

2013 թվականին նախատեսվում է Հնդկաստանին տրամադրել ևս 1 ինքնաթիռ, իսկ 2014 թվականին՝ մնացած 5 միավորը։

Օրերս էլ «Բոինգը» ԱՄՆ ռազմաօդային ուժերին էր հանձնել վերջին 223-րդը C-17-ը, որոնց մատակարարումը սկսվել էր ուղիղ 20 տարի առաջ։ Դրանցից մեկը 2010 թվականին վթարի էր ենթարկվել Ալյասկա նահանգում։

Բացի ԱՄՆ-ից և Հնդկաստանից, C-17 ինքնաթիռներ են գնել Ավստրալիան (6 միավոր), Կանադան (4 միավոր),  ԱՄԷ (6 միավոր), Մեծ Բրիտանիան (8 միավոր) և ՆԱՏՕ-ն (3 միավոր)։

Այսպիսով, ընդհանուր առմամբ ներկայում շահագործվում է 256 միավոր C-17 բեռնատար ինքնաթիռ։

Նշենք, որ C-17 «Գլոուբմասթեր-3» բեռնատար ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 80 տոննա բեռ կամ 150 զինծառայող:

Առաջին թռիչքը կատարել է 1991 թվականին։ Մեկ միավորի մոտավոր արժեքն է 220 մլն ամերիկյան դոլար։ Առավելագույն արագությունը 860 կմ/ժ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *